Էլեկտրամոնտաժ

Ճիշտ կազմակերպված և գրագետ հաշվարկված էլեկտրամոնտաժման աշխատանքները սարքավորումների անխափան և անվտանգ աշխատանքի գրավականն են, որոնք երկարեցնում են սարքավորման աշխատունակության ռեսուրսը և խնայում ձեր ֆինանսական միջոցները:
«Վոլտ Ամպեր» ընկերությունը իրականացնում է հետևյալ համակարգերի էլեկտրամոնտաժման աշխատանքները՝
- էլեկտրաէներգիայի արտադրման, մատակարարման և բաշխման համակարգեր,
- լուսավորության ցանց,
- մալուխային գծեր 0,4-10 կՎ,
- օդային գծեր 0,4-220 կՎ,
- արդյունաբերական և արտադրական էլեկտրական մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ,
- էլեկտրական սարքավորումների ղեկավարման օրգաններ,
- «Խելացի տուն»,
- անվտանգության և ազդանշանային համակարգ:
Նորոգում
Նորոգման աշխատանքներ իրականացնելիս ինժեներական մոտեցումը և հմուտ մասնագետների փորձը նոր շունչ կհաղորդեն ձեր սարքավորմանը:
Մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ նորոգման ծառայությունները՝
- էլեկտրաէներգետիկական համակարգերի նորոգում,
- լուսավորության ցանցի նորոգում,
- էլեկտրական սարքավորումների ( գեներատորներ, տրանսֆորմատորներ, էլեկտրական շարժիչներ, պոմպեր և այլն) նորոգում,
- էլեկտրական մեքենաների և մեխանիզմների ( էլեկտրական կռունկներ, վերելակներ, շարժասանդուղքներ, հաստոցներ և այլն) նորոգում,
- անվտանգության համակարգերի նորոգում:

Տեխնիկական Սպասարկում

Օգտվելով մեր ընկերության կողմից առաջարկվող տեխնիկական սպասարկման ծառայությունից դուք կապահովեք ձեր Էլեկտրաէներգետիկական համակարգերի և էլեկտրական սարքավորումների անխափան և օպտիմալ աշխատանքը:
«Վոլտ Ամպեր» ընկերությունը տրամադրում է տեխնիկական սպասարկման ծառայություն հետևյալ համակարգերի և սարքավորումների համար՝
- էլեկտրաէներգետիկական համակարգեր,
- լուսավորության ցանց,
- Էլեկտրական մեքենաներ և մեխանիզմներ ( էլեկտրական կռունկներ, վերելակներ, շարժասանդուղքներ, հաստոցներ և այլն),
- Էլեկտրական սարքավորումներ (գեներատորներ, տրանսֆորմատորներ, էլեկտրական շարժիչներ, պոմպեր և այլն)
- էլեկտրական մեքենաների և սարքավորումների ղեկավարման համակարգեր,
- ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգեր,
- անվտանգության համակարգեր: