«Վոլտ Ամպեր» ընկերությունը հիմնադրվել է էներգետիկայի բնագավառում մատուցվող ծառայություններին նոր որակ հաղորդելու և հաճախորդների պահանջմունքներին ավելի բարձր նշաձող սահմանելու հնարավորություն տալու համար։
Ընկերության թիմի մաս են կազմում ոլորտային նեղ մասնագիտացմամբ ինժեներներ, ովքեր այս կամ այն խնդիրը լուծելու համար մշտապես պատրաստակամ են համագործակցել պատվիրատուի հետ, բացահայտել նրանց կարիքներն ու առաջարկել անհատական, անհրաժեշտ լուծումներ։
Էլեկտրական ամենատարբեր սարքավորումների մոնտաժման, նորոգման և սպասարկման աշխատանքները մեր հիմնական ուղղություններ են։ Մասնագիտական ավելի քան 10 տարվա գործունեության ընթացքում մեզ վստահված են եղել ինչպես հեշտ լուծելի, այնպես էլ բարդ խնդիրներ, ինչպես օրինակ, ՀՀ-ում տեղակայված ամենահզոր տուրբոգեներատորի եւ տրանսֆորմատորի մոնտաժային աշխատանքներ, մինչեւ 10 կՎ և 8000կՎտ հզորությամբ էլեկտրաշարժիչների, մինչեւ 220կՎ բաշխիչ ենթակայանների, մալուխային գծերի մոնտաժում, սպասարկում և այլն։
Էներգետիկայի ոլորտում ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը վստահեք «Վոլտ Ամպեր» ընկերության թիմին. մենք կօգնենք ձեզ արագ և որակյալ լուծել բոլոր խնդիրները։